Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Փառատոները՝ Եվրոպայի համար, Եվրոպան՝ փառատոների»

«Փառատոները՝ Եվրոպայի համար, Եվրոպան՝ փառատոների»
07.06.2020 | 11:08

Միջազգային ժյուրիի կողմից «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն արժանացել է Եվրոպական Միության «Փառատոները՝ Եվրոպայի համար, Եվրոպան՝ փառատոների» կազմակերպության «EFFE Label 2019-2020» հեղինակավոր տարբերանշանը կրելու մեծ պատվին:

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը երաժշտության և արվեստի միջազգային փառատոն է, որը հիմնադրվել է 2000-ին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի կողմից: Բարձրագույն գեղարվեստական որակի և տևականության շնորհիվ 2007-ին փառատոնը դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ, իսկ 2014-ից համարվում է Եվրոպայի լավագույն տասը փառատոներից մեկը:

Դիտվել է՝ 3137

Մեկնաբանություններ